ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը թուրքական խորհրդարանին կհանձնվի առաջիկայում, սակայն այն, ամենայն հավանականությամբ, հավանության կարժանան աշնանային նստաշրջանում, քանի որ այս շաբաթ հանրապետության օրենսդիր ժողովը գնում է ամառային հանգստի։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է CNN Turk հեռուստաալիքն այն բանից հետո, երբ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը Վիլնյուսում հայտարարել էր, որ Թուրքիան համաձայնել է կարճ ժամկետում դաշինքին Շվեդիայի անդամակցությանը։

Թուրքիայի խորհրդարանի աշնանային նստաշրջանն սկսվում է հոկտեմբերի 1-ին։

NTV հեռուստաալիքը նշել է, որ այս մասին տեղեկացրել է շվեդական կողմը։ Մասնավորապես, նշվել է, որ տեղի օրենսդրության համաձայն՝ փաստաթղթի ներկայացումից հետո, ինչը կանի նախագահը կամ ԱԳՆ ղեկավարը, այն կներկայացվի համապատասխան հանձնաժողովի դիտարկմանը եւ միայն նրա հաստատումից հետո կմտցվի խորհրդարան։

Սթոլտենբերգը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ հանդիպումից հետո Վիլնյուսում տեղեկացրել էր, որ Անկարան համաձայնել է որքան հնարավոր է շտապ հանձնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը խորհրդարանի վավերացմանը։

Ինչպես  նշել եմ թուրքական դիվանագիտական աղբյուրները, Անկարայի բոլոր պահանջները, որոնք նա մինչ այդ ներկայացրել էր Շվեդիային, կատարվել են։ Դրանցից հիմնականը ահաբեկչությանը հակազդելն է։