Լիտվայում Թուրքիայի նախագահի եւ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի միջեւ հանդիպումից հետո հայտնի է դարձել, որ Թուրքիան կանաչ լույս է վառել ՆԱՏՕ–ին Շվեդիայի անդամակցության համար։
Այս մասին գրել է թուրքական Aydinlik–ը՝ մեջբերելով ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ռասմուսենի խոսքերը, ըստ որի, նա գոհ է, որ շուտով Թուրքիայի խորհրդարանի օրակարգ կմտնի Շվեդիան ՆԱՏՕ–ի կազմ ընդգրկելու հարցը։
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի խոսքերի հիման վրա՝ Aydinlik–ը եզրակացնում է, որ Թուրքիան ընդունել է Արեւմուտքի պահանջները եւ կանաչ լույս վառել Շվեդիայի անդամակցության վրա։
Նշենք, որ հուլիսի 10–ին Լիտվայում եռակողմ հանդիպում էտեղի ունեցել Թուրքիայի նախագահի, ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի եւ Շվեդիայի վարչապետի միջեւ։ Հանդիպումից հետո ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը գոհունուակություն է հայտնել հանդիպման արդյունքի վերաբերյալ՝ շեշտելով, որ Շվեդիայի հարցում Թուրքիային հուզող կետերը լուծելի են եւ Թուրքիան խնդիր չի տեսնում հաստատելու Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ–ին։




























