ԵՄ-ին Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցերը փոխկապակցված չեն։ Այս մասին երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի գծով օգնական Ջեյք Սալիվանը։

«ՆԱՏՕ-ն ՆԱՏՕ է։ «ԵՄ-ն՝ ԵՄ։ ԱՄՆ-ն ԵՄ-ի մեջ չի մտնում։ ԱՄՆ-ն նախկինում էլ կողմ էր Եվրոպայի հետ Թուրքիայի բանակցություններին, այդ բանակցությունների վերսկսմանը։ [ԱՄՆ նախագահ] Ջո Բայդենը սկսել է այս թեմայով զբաղվել շատ ավելի առաջ, քան առաջ է եկել ՆԱՏՕ-ին [Շվեդիայի] անդամակցության հարցը։ Այնպես որ, որքան մեզ հայտնի է, այդ թեմաները փոխկապակցված չեն»,-ասել է նա։

Սալիվանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը եւ օժանդակում է Անկարային այդ հարցում։ «ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Թուրքիային ԵՄ-ին անդամակցության ճանապարհին, եւ մենք տեսնում ենք, որ երկխոսությունը ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ կառուցողական է երկու կողմերի համար։ Իհարկե, բանակցությունները պետք է անդրադառնան անհրաժեշտ բարեփոխումներին, կայուն դեմոկրատիայի համար, դրա միջով է անցնում ԵՄ յուրաքանչյուր պոտենցիալ անդամ, եւ Թուրքիան՝ այդ թվում»,- ասել է ԱՄՆ նախագահի օգնականը։