Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի Վիլնյուսում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Պետությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել ՆԱՏՕ գագաթաժողովի շրջանակում։

Թուրքիայի նախագահը երեքշաբթի ժամանել է LITEXPO կոնգրես-կենտրոն, որտեղ անցկացվում է դաշինքի գագաթաժողովը։ Կոնգրես-կենտրոնի մուտքի մոտ Էրդողանը կարճ զրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։