Իսպանիան զինվորներ կտեղակայի Սլովակիայում եւ կուժեղացնի իր ռազմական ներկայությունը Ռումինիայում: Այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։
Նրա խոսքով՝ Իսպանիան՝ որպես ՆԱՏՕ-ի հավատարիմ անդամ, պատրաստվում է այսօր հայտարարել Սլովակիայում իսպանական ուժերի եւ զինվորների տեղակայման մասին՝ դաշինքի արեւելյան թեւի ուժեղացման համար։
Սանչեսը հավելել է, որ թագավորությունը պատրաստվում է ուժեղացնել իր զորակազմը նաեւ Ռումինիայում։





























