Թուրքիան եւ Հունգարիան կվավերացնեն ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում։ Նման կարծիք է հայտնել Շվեդիայի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմը, գրում է Bloomberg-ը։

«Թուրքիայի եւ Հունգարիայի խորհրդարանները կարող են վավերացնել համաձայնագիրը մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում։ Մենք հստակ պայմանավորվածություն ունենք, որ դա կարվի որքան հնարավոր է շուտ»,-ասել է նա։