Թայվանի ՊՆ-ն չինական 34 ռազմական ինքնաթիռ եւ 4 նավ է ֆիքսել կղզու մոտակայքում, գրում է Reuters-ը:
Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հետեւում է իրավիճակին օդից եւ ծովից, իսկ ցամաքային տեղակայման հրթիռային համակարգերը պատրաստ են պատասխան գործողությունների:
Ինչպես նշում է The Sun-ը, Չինաստանը մի քանի օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ Թայվանի վրայով ռազմանավեր եւ կործանիչներ է ուղարկում։
Դրանք օդ են բարձրացվել ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի՝ Պեկին կատարած այցի ժամանակ։





























