ՄԱԿ-ի փորձագետ Ֆրանչեսկա Ալբանեզեն երեքշաբթի օրը հայտարարել է, որ Իսրայելը Պաղեստինի գրավյալ տարածքները վերածել է «բաց երկնքի տակ բանտի»՝ պաղեստինցիների լայնածավալ ձերբակալություններ իրականացնելով, գրում է Reuters-ը:
Նա Ժնեւում լրագրողներին ասել է, որ Իսրայելը պաղեստինցիների լայնածավալ, համակարգված եւ կամայական ձերբակալություններ է իրականացնում 1967 թվականի Մերձավոր Արեւելքի պատերազմից ի վեր:
«Բոլոր պաղեստինցիներին համարելով անվտանգության պոտենցիալ սպառնալիք՝ Իսրայելը ջնջում է իր անվտանգության եւ իր բռնակցման ծրագրի անվտանգության միջեւ սահմանը։ Պաղեստինցիները մեղավոր են համարվում առանց ապացույցների, ձերբակալվում են առանց օրդերների, շատ հաճախ կալանքի տակ են պահվում առանց մեղադրանքների»,-հավելել է նա։
Ալբանեզեն նշել է, որ 1967 թվականից ի վեր Իսրայելի իշխանությունները ձերբակալել են ավելի քան 800 հազար պաղեստինցիների, այդ թվում՝ մինչեւ 12 տարեկան երեխաների:
Ալբանեզեն, ով հայտարարել է, որ զեկույցը ներկայացնելուց առաջ չի այցելել օկուպացված պաղեստինյան տարածքներ, քանի որ Իսրայելը հրաժարվում է աջակցել իր մուտքին։
Իսրայելը ոչ մի կերպ չի արձագանքել զեկույցին։
1967 թվականի մերձավորարեւելյան պատերազմի ընթացքում Իսրայելը գրավել է Հորդանան գետի արեւմտյան ափը եւ Արեւելյան Երուսաղեմը, ինչպես նաեւ Գազայի հատվածը Եգիպտոսի մոտ։ Իսրայելը բռնակցել է Արեւելյան Երուսաղեմը, որը միջազգայնորեն չի ճանաչվել, եւ բնակավայրեր ստեղծել Արեւմտյան ափին եւ Գազայի հատվածում:





























