Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի dատական կոմիտեի նախագահ Ջիմ Ջորդանը ծրագրում է հատկացումների մասին օրինագծում լրացում մտցնել, որը կզրկի ՀԴԲ-ին ֆինանսավորումից, եթե այն իր կենտրոնակայանը չփոխանցի Ալաբամա նահանգի Հանթսվիլ քաղաք, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Մինչդեռ պարբերականն ընդգծում է, որ Ջորդանի առաջարկը հաջողության քիչ շանսեր ունի, իսկ ՀԴԲ-ում թերթին հայտնել են, որ Վաշինգtոնում կենտրոնակայանի պահպանումը չափազանց կարեւոր է լոգիստիկ նկատառումներով: 

Այնուամենայնիվ, Մերիլենդ կամ Վիրջինիա տեղափոխվելը շատ ավելի հավանական է, նշում է The Wall Street Journal-ը։