Ֆրանսիան Ուկրաինային ընդհանուր 50 SCALP հեռահար հրթիռ կմատակարարի, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ֆրանսիական դիվանագիտական աղբյուրը։

Նա նշել է, որ խոսքը Եվրոպական MBDA ընկերության արտադրած 50 SCALP հրթիռների մասին է։

Մայիսին Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ մատակարարում է ֆրանս-բրիտանական MBDA արտադրության հրթիռ, որը նա անվանում է Storm Shadow:

Ֆրանսիական տարբերակը, որը հայտնի է որպես SCALP, ունի մոտ 250 կմ հեռահարություն, ինչը երեք անգամ գերազանցում է Ուկրաինայի հրթիռային ներուժը։

Ֆրանսիական ռազմական աղբյուրի փոխանցմամբ՝ հրթիռները տեղադրվում են ռուսական արտադրության ուկրաինական ռազմական ինքնաթիռների վրա:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան հեռահար հրթիռներ կփոխանցի Ուկրաինային: