Facebook սոցիալական ցանցում օգտվել են Սթիվ Ջոբսի մահվան փաստից: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, չարագործները տեղեկություն են տեղադրել, ըստ որի Apple ընկերությունն, իբր, բաժանում է 50 iPad պլանշետներ` «ի հիշատակ Սթիվի»:
Naked Security բլոգում հաղորդվում է, որ Facebook-ում հիպերհղման մեջ եղել է անցում մի էջի, որը շատ նման է խաբեբաների կողմից օգտագործվող կայքի, ասվում է բլոգում:
Նման կայքերը կարող են օգտագործվել լսարանի ուշադրությունը գրավելու կամ օգտագործողների համակարգիչները վարակելու համար:
Naked Security-ի հեղինակները հայտնում են, որ bit.ly-ի վարչակազմը իրենց խնդրանքով, հղումը արգելափակվել է:
Մինչ այս պահը այդ հղումից օգտվել է ավելի քան 15 հազար մարդ: Միաժամանակ, համակարգիչների վարակման դեպքեր չեն արձանագրվել:




























