Չինաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները ռազմաքաղաքական դաշինքի մոդել են, որն արմատապես տարբերվում է ՆԱՏՕ երկրներից։ Այս կերպ Հյուսիսատլանտյան դաշինքի քաղաքականությունը քննադատել եւ որպես օրինակ Մոսկվայի եւ Պեկինի համագործակցությունն է նշել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
Նա ընդգծել է, որ ռուս-չինական հարաբերությունները հիմնված են չմիավորվելու, առճակատման չդիմելու եւ երրորդ կողմերի դեմ չթիրախավորվելու սկզբունքների վրա։
«Երկու երկրների միջեւ հարաբերությունները ռազմաքաղաքական դաշինքի մոդել են՝ սառը պատերազմի ժամանակներից ի վեր։ Դա արմատապես տարբերվում է ՆԱՏՕ երկրներից, որոնք փակ շրջանակներ են ստեղծում եւ զբաղվում են դաշինքների դիմակայությամբ»,- ասել է դիվանագետը։




























