Ուկրաինայի արտաքին գոծերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ չի հասկանում, թե իր երկիրն ինչ պայմաններ պետք է կատարի ՆԱՏՕ անդամ դառնալու համար։ Այս մասին նա տասել է «Радио Свобода»-ի հարցազրույցում։
«Խնդիրն էլ սա է։ Այսինքն, ե՞րբ են կատարվելու այդ պայմանները։ Այդ ի՞նչ պայմաններ են։ Ոքե՞ր են ձեւակերպելու դրանք։ Ինչպիսի՞ն են դրանք»,- ասել է Կուլեբան։
Այս հարցում Ուկրաինայի եւ դաշինքի ղեկավարությունները «սկզբունքորեն տարբեր դիրքորոշումներ ունեն», ընդգծել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը։
Նրա խոսքով՝ Կիեւի դիրքորոշումն այն է, որ «կան բոլոր պայմանները, որպեսզի Ուկրաինային հրավիրեն դառնալ ՆԱՏՕ անդամ», սակայն դաշինքի դիրքորոշումն այն է, որ «կան ինչ-որ պայմաններ, որոնք պետք է կատարել»։





























