Այսօր, հոկտեմբերի 7-ին հայտնի կդառնա խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը: Ավանդույթի համաձայն, այդ մրցանակը շնորհում է ոչ թե Շվեդական ակադեմիան, այլ Նորվեգական Նոբելյան կոմիտեն:
Հիշեցնենք, որ նախօրեին Ստոկհոլմում հայտնի դարձավ գրականության Նոբելյան մրցանակակիրը: Այդ պատվին արժանացավ շվեդ պոետ Թոմաս Տրանստրյոմերը:




























