Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը եւ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը հունիսի վերջին հեռախոսով քննարկել են Ուկրաինայի հարցը։ Այս մասին Նարիշկինը տեղեկացրել է ՏԱՍՍ-ին։
«Ամերիկացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի պատրվակը, իմ կարծիքով, հունիսի 24-ի իրադարձություններն էին։ Հասկանալի է, թե ինչպես եմ ես պատասխանել այն հարցին, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել է նա։ Նարիշկինի խոսքով՝ արդյունքում «զրույցի հիմնական մասը կենտրոնացել է Ուկրաինայի թեմայի եւ նրա շուրջ իրադարձությունների վրա»։ Այն տեւել է մոտ մեկ ժամ։
«Մտածեցինք, դատողություններ արեցինք՝ իսկ ի՞նչ անենք Ուկրաինայի հետ»,- ամփոփել է ԱՀԾ տնօրենը։




























