ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը չորեքշաբթի բացել է Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի (ՈւՆԽ) առաջին նիստը դաշինքի վիլնյուսյան գագաթաժողովում, մասնակցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Բարի գալուստ բոլորին Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի առաջին նիստում։ Սա պատմական պահ է, Ուկրաինան եւ ՆԱՏՕ երկրները նստած են կողք կողքի, որպեսզի քննարկեն եվրատլանտյան անվտանգության ընդհանուր տեսլականը»,- ասել է Սթոլտենբերգը կարճ ներածական խոսքում։ Նա նաեւ խոստացել է Զելենսկուն «ընդլայնել ռազմական աջակցությունը, որպեսզի օգնեն Ուկրաինային ազատագրել իր հողերը եւ զսպել Ռուսաստանի հետագա ագրեսիան»։ Դրանից հետո ՈւՆԽ նիստը փակել են մամուլի համար։