Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատմել է, թե ինչու անվտանգության նոր երաշխիքները կփոխեն Ուկրաինայի համար իրավիճակը։
Ինչպես հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը, այս մասին Զելենսկին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ ճեպազրույցում՝ Վիլնյուսում իրենց երկկողմ հանդիպումից հետո:
«Ես Բուդապեշտի հուշագիրն անվտանգության երաշխիք չեմ համարում։ Միեւնույն ժամանակ, Զելենսկին նշել է, որ անվտանգության նոր երաշխիքները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի որ դաշինքին անդամակցությունն է անվտանգության լավագույն երաշխիքը»,-հավելել է նա։
Զելենսկին նշել է, որ այս անգամ Ուկրաինան ցանկանում է երաշխավոր երկրների հետ ունենալ համապատասխան պաշտոնական փաստաթուղթ, որպեսզի այդ օգնությունը հիմնված լինի ոչ միայն պետությունների միջեւ հարաբերությունների վրա, այլ լինի «դուրս գրված եւ կոնկրետ»։
Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինան գործընկերներից չունի անվտանգության իրավական երաշխիքներ։ «Ուկրաինան անվտանգության երաշխավոր պետություններից յուրաքանչյուրի հետ կունենա փաստաթղթեր, եւ այնտեղ կլինեն այն բոլոր բաները, որոնք մենք այսօր արդեն ունենք եւ որոնք մեզ պակասում են»,-պարզաբանել է նա։
Նախագահը հստակեցրել է, որ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթին, որն այսօր կարող են ընդունել «Մեծ յոթնյակի» երկրները, հետագայում կարող են միանալ մյուս գործընկեր երկրները: Մասնավորապես, նա այսօր արդեն սկսել է քննարկել այս թեման այլ երկրների հետ, որոնք G7-ի անդամ չեն, բայց նախատեսում են միանալ երաշխիքների մասին փաստաթղթին: Բացի այդ, Զելենսկին նաեւ հայտարարել է, որ չի նախատեսում փաստարկներ փնտրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համար, թե ինչու Ուկրաինան պետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ: «Ես կարծում եմ, որ այդ փաստարկները պետք է փոխադարձ լինեն, քանի որ խոսքը Եվրոպայի Արեւելքի եւ ՆԱՏՕ-ի Արեւելյան թեւի անվտանգության մասին է։ Վստահ եմ, որ պատերազմից հետո Ուկրաինան կլինի ՆԱՏՕ-ում»,-հավելել է նա։




























