Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի հրթիռները կարող են հասնել Վիլնյուս, Փարիզ եւ Բեռլին, հաղորդում է «Չոսոն իլբոն»։

«Հյուսիսային Կորեայի միջուկային հրթիռներն իրական սպառնալիք են ներկայացնում եւ ունակ են հարվածել ոչ միայն Վիլնյուսին, այլեւ Փարիզին, Բեռլինին եւ Լոնդոնին»,-ասել է նա։

Նա նշել է, որ Հյուսիսային Կորեային կստիպեն վճարել բալիստիկ հրթիռի անօրինական արձակման համար:

Հարավային Կորեայի առաջնորդը նաեւ կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին եւ նրանց գործընկերներին համախմբվել եւ միաձայն դատապարտել ԿԺԴՀ-ի գործողությունները:

Հուլիսի 12-ին ԿԺԴՀ-ն հրթիռ է արձակել, այն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս՝ Հոկայդոյի Օկուսիրի կղզուց 250 կմ հեռավորության վրա: