ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը նրան ուղիղ կբացատրի, թե ինչու երկիրը Վիլնյուսում կայացած դաշինքի գագաթաժողովում չի ընդունվել ՆԱՏՕ-ում։ Այս մասին CNN-ի եթերում ասել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։
Նրա խոսքով՝ ցանկացած երկիր ՆԱՏՕ-ին անդամակցելուց առաջ «պետք է համապատասխանի ժողովրդավարական բարեփոխումների հարցում որոշակի պահանջների»։
«Դա վերաբերում է նաեւ Ուկրաինային»,-նշել է Սալիվանը։
«Նախագահ Զելենսկին ակնհայտորեն այլ տեսակետ ունի այս հարցում։ Նախագահ Բայդենն այսօր նրան ուղիղ կներկայացնի պատճառները, իր նկատառումները, ինչպես նա արեց հեռախոսային խոսակցություններում եւ հանդիպումներում, ինչպես նաեւ ուշադիր կլսի նախագահ Զելենսկիին»,-ասել է Սալիվանը։





























