Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բաստիլի գրավման օրը ելույթ չի ունենա՝ անկարգություններից հետո պահպանվող լարվածության պատճառով։
BFMTV-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Ելիսեյան պալատում, գրում է European Pravdan-n։
Ապրիլի 17-ին Մակրոնը հայտարարեց այսպես կոչված «հարյուր օրվա հաշտեցման» մասին՝ հույս ունենալով նվազեցնել դժգոհությունը կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաներից հետո, և պետք է ամփոփիչ ելույթ ունենար հուլիսի 14-ին՝ դրանց ավարտից հետո։
Սակայն ոստիկանության կողմից գնդակահարված դեռահասի մահից հետո երկրում տիրող անկարգությունները փոխեցին այս ծրագրերը։
Ելիսեյան պալատի հայտարարությունն անակնկալ չէր. կառավարության խոսնակ Օլիվյե Վերանն ավելի վաղ ասել էր, որ նախագահը նախատեսում է ավելի բարենպաստ պայմաններում վերադառնալ «100 օրվա հաշտեցման» արդյունքներին։
Միևնույն ժամանակ իրավապահները պատրաստվում են Բաստիլի գրավման օրը բողոքի ցույցերի հնարավոր նոր բռնկմանը։ Ոստիկանության հետախուզությունը ցույց է տալիս, որ շատ ոլորտներում նոր անկարգությունների ռիսկերը բավականին բարձր են։





























