Իսպանիայի իշխանությունները նախատեսում են ՆԱՏՕ-ի արևելյան թևում լրացուցիչ 950 զինծառայող տեղակայել։ Այս մասին հայտարարել է վարչապետ Պեդրո Սանչեսը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։

 «Մենք կամրապնդենք մեր ներկայությունը Ռումինիայի մարտական ​​խմբում 250 զինծառայողներով, ինչպես նաև պատրաստվում ենք գլխավորել մարտական ​​խումբը Սլովակիայում, որտեղ առաջին անգամ ուժեր կտեղակայենք դրա շտաբում»,- ասել է վարչապետը՝ հստակեցնելով, որ խոսքը 700 իսպանացի զինվորի մասին է։