ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Վիլնյուսում դաշինքի գագաթաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական դաշինքին միանալու հրավեր կուղարկվի, երբ դաշնակիցները որոշեն, որ երկիրը կատարել է բոլոր պայմանները:
Նրա խոսքով՝ դաշնակիցները հաստատել են, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, եւ այժմ Կիեւը դաշինքին ավելի մոտ է, քան երբեւէ:
«ՆԱՏՕ-ն կկարողանա հրավեր ուղարկել Ուկրաինային, երբ դաշինքի երկրները որոշեն, որ բոլոր պայմանները կատարվել են»,-ասել է Սթոլթենբերգը՝ հավելելով, որ գագաթաժողովի արդյունքներն «ամենաուժեղ ազդանշանն են», որ այդ երկիրը կընդունվի դաշինքում։





























