Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ընդլայնել G7-ի կողմից Ուկրաինային տրվող անվտանգության երաշխիքները։

G7-ի երկրները չորեքշաբթի օրը հայտարարել են միջազգային շրջանակային ծրագրի ստեղծման մասին, որը ճանապարհ է բացում Ուկրաինայի համար դեպի անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ։

«Այսօր մենք G7-ի երկրների հետ համաձայնեցնում ենք անվտանգության երաշխիքների շրջանակային հիմքը, որը պետք է հետագայում ընդլայնվի մեր առանցքային գործընկերների հետ պայմանավորվածությունների, երկկողմ եւ բազմակողմ համաձայնագրերի միջոցով»,-ասել է Զելենսկին Վիլնյուսում կայացած մամուլի ասուլիսում:

Զելենսկիի խոսքով՝ անվտանգության երաշխիքների փաթեթը կարելի է համարել «զգալի հաղթանակ» Վիլնյուսում ուկրաինական պատվիրակության համար։ Նա նշել է, որ այդ փաթեթը բացարձակապես նոր հնարավորություններ է բացում Ուկրաինայի համար անվտանգության ոլորտում։