Վրաստանում այսօրվանից սկսվում է «Թբիլիսոբա» տոնը: Այս տարի Վրաստանի մայրաքաղաքի տոնը տեղի կունենա հոկտեմբերի 7-9-ին, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Ըստ գործակալության, քանի որ տոնի առաջին օրը համընկնում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցի հետ, ապա այն հայտարարվել է ոչ աշխատանքային օր: Թբիլիսիի ազատության հրապարակում, ինչպես նաեւ նրա հարակից տարածքում խստիվ կարգելվի մեքենաներով տեղաշարժվելը, քանի որ ժամը 17:30-ին ծրագրված է Սարկոզիի ուղերձը ժողովրդին:
Ինչպես գործակալությանը հայտնել են Վրաստանի քաղաքապետարանից, տոնական օրերի շրջանակներում կիրականացվեն բազմաթիվ միջոցառումներ` համերգներ, ցուցահանդեսներ, համերգներ, ներկայացումներ, ստեղծագործական երեկոներ, մրգի փառատոն, Թբիլիսիի պատվավոր քաղաքացիների մրցանակաբաշխություն: Միջոցառումները կիրականացվեն Թբիլիսիի տարբեր թաղամասերում:
Նշենք, որ «Թբիլիսոբա» տոնը նվիրված է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիին:



























