«Տավրիա» միացյալ ուժերի գործողության հրամանատար, գեներալ Ալեքսանդր Տարնավսկին հայտարարել է, որ Ուկրաինան կասետային զինամթերք է ստացել ԱՄՆ-ից, հաղորդում է 24tv.ua-ն։
Տարնավսկու խոսքով՝ կասետային զինամթերքն արդեն Ուկրաինայում է, բայց դեռ չի օգտագործվել։
«Մենք դրանք նոր ենք ստացել, դեռ չենք օգտագործել, բայց դրանք կարող են արմատապես փոխել իրավիճակը մարտի դաշտում»,-ասել է նա։
Նա նշել է, որ կասետային զինամթերքի օգտագործումն արգելված է խիտ բնակեցված շրջաններում, նույնիսկ եթե դրանք օկուպացված են ռուսական զորքերի կողմից: Այսպիսով, բարձրագույն ղեկավարությունը կորոշի այն տարածքները, որտեղ այն կարող է կիրառվել։





























