ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոյի հետ հանդիպման ժամանակ պատմել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության որոշումը կայացրել է երեք վայրկյանում:

«Ինձ համար շատ հաճելի է ողջունել Ձեզ Ֆինլանդիայում։ Եվ ես կշարունակեմ շնորհակալություն հայտնել Ձեզ մեծ աջակցության համար այն ժամանակ, երբ Ֆինլանդիան թեւակոխում էր իր անվտանգության քաղաքականության նոր դարաշրջան»,-ասել է Նինիստյոն։

«Երեք վայրկյան պահանջվեց «այո» ասելու համար»,-ասել է Բայդենը։

Նա նշել է երկու երկրների միջեւ համագործակցության կարեւորությունը, այդ թվում ՝ անվտանգության քաղաքականության ոլորտում:

«Չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ն երբեւէ ավելի ուժեղ է եղել»,-հավելել է Բայդենը։