Անգլիայում բժիշկները հերթական գործադուլն են անցկացնում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում, գրում է Sky News-ը։
«Առավոտյան ժամը 07:00-ից Բրիտանական բժշկական ասոցիացիայի (BMA) անդամ երիտասարդ բժիշկները դուրս կգան փողոց՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում մոտ 35 տոկոսով: Երեքշաբթի նրանք կվերադառնան իրենց բաժանմունքներ»,-հայտնել է հեռուստաալիքը։
Երիտասարդ բժիշկները բողոքում են նաեւ աշխատանքային պայմաններից։ Ըստ ասոցիացիայի՝ երիտասարդ բժիշկների ավելի քան 40 տոկոսը զգում է դեպրեսիա, անհանգստություն, սթրես կամ ուժասպառություն, որոնք սրվել են համավարակի պատճառով, իսկ 60 տոկոսը նշում է, որ իրենց հոգնածության մակարդակը ներկայումս նորմայից բարձր է:
Ավելի վաղ ասոցիացիան հայտարարել է, որ բժիշկների աշխատավարձը՝ հաշվի առնելով գնաճը, 2008 թվականի մակարդակի համեմատ նվազել է ավելի քան մեկ քառորդով, ուստի այն 5 տոկոսով բարձրացնելու կառավարության առաջարկն անթույլատրելի է:
Ավելի ու ավելի շատ մարդիկ հեռանում են աշխատանքից՝ ավելորդ ծանրաբեռնվածության, գների բարձրացման եւ որակավորումը բարձրացնելու հնարավորության բացակայության պայմաններում:





























