Մահացել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայրը, հայտնում է Anadolu գործակալությունը:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հոկտեմբերի 2-ին, այցելել է Ստամբուլի մասնավոր հիվանդանոց, որտեղ սեպտեմբերի 30-ին տեղափոխել են նրա մորը, հայտնում է Habermonitor-ը:

Նրան վիրահատել եւ հեռացրել են լեղապարկը: Սակայն այսօր Թենզիլե Էրդողանը մահացել է: Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը` Ստամբուլի Ֆաթիհի մզկիթում: