ԱՄՆ-ն պետք է պատրաստ լինի Թայվանի պառճառով Չինաստանի հետ ռազմական առճակատմանը, բայց այդ սպառնալիքն անխուսափելի չէ, կարծում է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
«Դա այն է, ինչին մենք պետք է միշտ պատրաստ լինենք... ես չեմ կարծում, որ առճակատումը պարտադիր եւ անխուսափելի է»,- հայտարարել է նա CNN հեռուստաալիքի հարցազրույցում՝ խոսելով Թայվանի պատճառով Չինաստանի հետ ԱՄՆ զինված առճակատման սպառնալիքի մասին։
Օսթինն ավելացրել է, որ իր աշխատանքն է համարում շարունակել զսպման հուսալի ուժերի ապահովումը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։





























