Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը մոռացել է հեռախոսի գաղտնաբառը եւ չի կարողացել ցույց տալ COVID-19-ի հարցերով զբաղվող հանձնաժողովի հետ նամակագրությունը, գրում է Times-ը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ նամակագրությունը գտնվել է WhatsApp մեսենջերում։ Հաղորդվում է նաեւ, որ սխալ գաղտնաբառի մուտքագրման պատճառով նամակագրությունը ջնջվել է։ Տվյալ պահին Ջոնսոնի հեռախոսով զբաղվում են անվտանգության ոլորտի կառավարական փորձագետները։





























