Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր՝ հուլիսի 14-ին, Բաստիլի օրվա շքերթի ժամանակ հայտնվել է ֆրանսիական DS ֆրանսիական պրեմիում ապրանքանիշի ավտոմեքենայի ստեղծած նոր զրահապատ մեքենայի վրա, հայտնում է BFMTV-ն։

Պետության ղեկավարը մեկնել է Ելիսեյան դաշտեր բոլորովին նոր DS 7 ÉLYSÉE-ով, որը պատրաստվել է DS 7 E-Tense 4X4 300-ի բազայի վրա:

Մեքենայի նախագահական տարբերակը զրահապատ է, ունի երկարացված շասսի և հատուկ տեխնիկա։ Մեքենան աշխատում է և՛ վառելիքով, և՛ էլեկտրականությամբ։

Մակրոնը որպես նախագահական մեքենա մշտապես ընտրում է DS մակնիշի մեքենաներ։