2022 թվականին մեկ շնչի հաշվով պետական պարտքի ամենամեծ ցուցանիշը նկատվել է Սինգապուրում, ԱՄՆ-ում եւ Ճապոնիայում, Ռուսաստանը 94-րդ տեղում է։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի վերլուծության մեջ, որը ներկայացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Անցած տարի բացարձակ առաջատարներ են դարձել Սինգապուրը, որի մեկ շնչին ընկնող պետական պարտքը հասել է 117,4 հազար դոլարի, ԱՄՆ-ն ՝ 93 հազար դոլար ցուցանիշով, եւ Ճապոնիան ՝ 88,4 հազար դոլարով: Չորրորդ եւ հինգերորդ տեղերում են Կանադան (58,9 հազար դոլար) եւ Բելգիան (52,6 հազար դոլար):
Տասնյակում են նաեւ Իսլանդիան (51,2 հազար դոլար), Իտալիան (49,2 հազար դոլար), Ֆրանսիան (47,1 հազար դոլար), Իռլանդիան (47,1 հազար դոլար) եւ Մեծ Բրիտանիան (46,6 հազար դոլար): 30-յակում են նաեւ, օրինակ, Նորվեգիան (42,1 հազար դոլար), Ավստրալիան (36,5 հազար դոլար), Շվեյցարիան (36,2 հազար դոլար) եւ Գերմանիան (32,6 հազար դոլար):




























