Շվեդիան Ուկրաինային 6 մլրդ կրոն (490 մլն դոլար) է հատկացնում վերականգնման համար։ Այս մասին հայտարարել է միջազգային համագործակցության հարցերով նախարար Յուհան Ֆորսելը՝ ներկայացնելով 2023-2027 թվականների նոր երկկողմ ռազմավարությունը։

«Սա ամենամեծ եւ հավակնոտ երկկողմ ռազմավարությունն է, որը Շվեդիան երբեւէ ներկայացրել է։ Այն նպատակ ունի Ուկրաինային նախապատրաստել ԵՄ-ին երկարաժամկետ անդամակցության ՝ երկրի ամրապնդման միջոցով»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում շինարարության պահանջները հատկապես արդիական են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բնակարանները, սոցիալապես նշանակալի ենթակառուցվածքները, էներգետիկան, առեւտուրը եւ զբաղվածությունը: Օգնությունը պետք է տրամադրվի նաեւ առողջապահության ոլորտի շրջանակներում։ Գումարը կուղղվի նաեւ երկրի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը եւ կոռուպցիայի նվազեցմանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակությանը, դպրոցներին, ձեռնարկություններին եւ մշակութային հաստատություններին օգնելուն: