Հյուսիսային Կորեայի բանվորական կուսակցության կենտրոնական կոմիտեի բաժնի ղեկավար եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, հայտարարել է, որ Փհենյանն ԱՄՆ-ի հետ երկխոսության մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունի եւ պատրաստ է «անձնվիրաբար պատասխանել ցանկացած գործողության, որը խախտում է երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։
«ԱՄՆ-ն պետք է հասկանա, թե ինչու մենք ոչ մի հետաքրքրություն չունենք իրենց հետ երկխոսություն վարելու հարցում»,-Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը մեջբերում է նրա խոսքը։





























