«Մեծ քսանյակի» էկոնոմիկայիև ֆինանսների նախարարների երկօրյա վեհաժողովը ավարտվել է երեքշաբթի՝ առանց ամփոփիչ հայտարարության, հակասությունների պատճառով, որոնք ի հայտ են եկել մասնակիցների շրջանում ուկրաինական պատերազմի շուրջ։ Այս մասին հայտնեկլ են Հնդկաստանի կառավարության ներկայացուցիչները, որոնք այս տարի հանդես են գալիս ֆորումի կազմակերպիչների դերում, գրում է «Ամերիկայի ձայնը»։
Հնդկաստանը հույս ունի, որ G20-ի նախագահության շրջանում իրեն կհաջողվի կոնսենսուսի հասնել միջազգային զարգացման բանկերի ռեֆորմի, կրիպտոարժույթների կարգավորման համաշխարհային սկզբունքների և ֆինանսապես խոցելի երկրների պարտքերի կարգավորման բարեփոխումների հարցերով։ Մինչդեռ ռուս-ուկրաինական կոնֆլիկտը դարձել է օրակարգում գտնվող ամենավիճելի հարցը։
«Մեր օրակարգն առաջ է գնում և ընդունելի է բոլորի կողմից»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Հնդկաստանի կառավարության ներկայացուցիչը, ով ցանկացել է անանուն մնալ։
Արևմտյան երկրների մեծամասնությունը՝ ներառյալ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանյան, Գերմանիան և Ֆրանսիան, հանդես են գալիդ հօգուտ Ռուսաստանի գործողությունների և Ուկրաինայում պատերազմի վճռական դատապարտման, մինչդեռ Ռուսաստանն ու Չինաստանը հանդես են եկել ընդդեմ նման քայլերի, հավելել է աղբյուրը։
Հնդկաստանին՝ որպես ընդունող երկիր, չի հաջողվել նախապատրաստել արդյունքներն ամփոփող այնպիսի հայտարարություն, որին կհամաձայնեին բոլոր մասնակիցները, քանի որ որոշ երկրներ պնդել են, որ կոնֆլիկտը պատերազմ անվանվի, մինչդեռ Ռուսաստանն իր գործողությունները հարևան երկրի նկատմամբ անվանում է «հատուկ ռազմական գործողություն»։
Հնդկաստանը չեզոք դիրք է ընդունել՝ հրաժարվելով մեղադրել Ռուսատանին ներխուժման մեջ և իրավիճակի դիվանագիտական կարգավորման կոչ անելով՝ միաժամանակ ավելացնելով ռուսական նավթի՝ սակարկված արժեքով գնումը։ Շաբաթ Հնդկաստանի կառավարության աղբյուրը «Ռեյտերի» հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատումը «Մեծ քսանյակի» պարտականությունների մջ չի մտնում և նման ջանքեր ավելի լավ կլինի գործադրել ՄԱԿ-ի շրջանակներում կամ երկկողմ բանակցությունների միջոցով։




























