Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում բանակցություններ է վարել Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Տեբունի հետ, հայտնում է Xinhua-ն։
Սի Ծինփինը հիշեցրել է, որ այս տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 65-ամյակը։ Չինաստանը և Ալժիրն անկեղծ բարեկամներ և բնական գործընկերներ են ընդհանուր զարգացման և ազգային երիտասարդացման ճանապարհին, ասել է նա։
Մինչ Չինաստանը համակողմանիորեն նպաստում է չին ազգի մեծ վերածննդին՝ չինական ոճի արդիականացման միջոցով, Ալժիրը ձգտում է կառուցել «Նոր Ալժիր», շարունակեց չինական առաջնորդը:





























