Պրոֆիլային ծառայությունները միջոցներ են ձեռնարկել Ազովի ծովի երկայնքով դեպի Ղրիմ տանող ցամաքային միջանցքի անվտանգությունն ապահովելու համար, տեղեկացրել է ԴԺՀ ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինը «Россия-24» հեռուստաալիքի եթերում։

«Այժմ համապատասխան ծառայությունները ձեռնարկել են լրացուցիչ միջոցներ՝ ապահովելու համար թե՛ կարգավորումը, թե՛ անվտանգության ապահովումը այդ երթուղով հենց Ազովի ծովի երկայնքով անցնելու համար»,- ասել է Պուշիլինը։

Նրա խոսքով՝ զինծառայողները եւս ձեռնարկում են լրացուցիչ միջոցներ՝ այդ երթուղում հարմարավետություն եւ անվտանգություն ստեղծելու համար։