Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ծառայության՝ MI6-ի ղեկավար Ռիչարդ Մուրը հայտարարել է, որ իր ականջը շոյում են պնդումները Ղրիմի կամրջի ահաբեկչությանը Լոնդոնի մասնակցության մասին, սակայն ոչ հերքել, ոչ էլ հաստատել է դրանք։

«Ինձ դուր է գալիս այն փաստը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ իմ ծառայությունն է կանգնած դրա հետեւում։ Բայց իրականում ամեն բան շատ ավելի պրոզայիկ է։ Մեծ Բրիտանիան պարզ հասկացրել է, որ օգնելու է Ուկրաինային պաշտպանել իրեն։ Եվ դա այն է, ինչով մենք զբաղվում ենք»,- նշել է Մուրը Պրահայում Բրիտանիայի դեսպանատանն ունեցած ելույթում, որն իր YouTube-ալիքում հեռարձակել է Politico եվրոպական պարբերականը։