Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ռուսաստանի կողմից «հացահատիկային գործարքի» դադարեցումից հետո հայտարարել է, որ Սեւ ծովի շրջափակումը պետք է դադարեցվի:
«Ես խորապես մտահոգված եմ Սեւծովյան հացահատիկային նախաձեռնությունը դադարեցնելու Ռուսաստանի որոշմամբ՝ չնայած Միավորված ազգերի կազմակերպության եւ Թուրքիայի ջանքերին։ Ռիսկն այն է, որ դա սպառնում է աշխարհի շատ խոցելի երկրների պարենային անվտանգությանը»,-ասել է նա։
«Համերաշխության գոտիների միջոցով արտահանվել է ավելի քան 45 միլիոն տոննա հացահատիկային, յուղային եւ այլ ապրանքներ: Սեւծովյան հացահատիկային նախաձեռնությունը ավելացրել է եւս 35 մլն տոննա»,-ասել է նա։
«Կարեւոր է, որ Սեւ ծովի շրջափակումը դադարեցվի»,-հավելել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։





























