Իսպանիայի կառավարությունը Ուկրաինային տրամադրել է գերմանական արտադրության չորս Leopard 2A4 տանկ, որոնք թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը խոստացել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ Կիեւ կատարած այցի ժամանակ։

Թագավորության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զրահամեքենաներով բեռնված ծովային բեռը կուղեւորվի Ուկրաինա հաջորդ շաբաթ։

Բացի գերմանական տանկերից, Կիեւը Մադրիդից կստանա 10 զրահամեքենա եւ մի քանի ամենագնաց։