Ռուսաստանը որոշել է Սեւ ծովում ուկրաինական նավահանգիստներից դուրս եկող բոլոր նավերը համարել ռազմական նշանակության բեռներ տեղափոխողներ՝ դրանով իսկ զրկելով Ուկրաինային ցորենի արտահանման կաւերոր ռեսուրսներից, ուստի Բրյուսելը կավելացնի ռազմական աջակցությունը Կիեւին։ Այս մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հինգշաբթի ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը մեկնելով։
«Ցանկացած նավ կամ ռազմանավ թիրախ անվանելու Ռուսաստանի որոշումը քայլ է ցորեն արտահանելու Ուկրաինայի հնարավորության դեմ։ Դա կունենա հետեւանքներ, առաջին հերթին, հենց Ուկրաինայի համար՝ նրան զրկելով ռեսուրսներից»,- ասել է նա։
«Կա միայն մեկ լուծում՝ ավելացնել ռազմական օգնությունն Ուկրաինային։ Եթե նրանց ռմբակոծում են, մենք պետք է ՀՕՊ միջոցներ տրամադրենք, եթե Ռուսաստանն օգտագործում է դրոններ, մենք պետք է նրանց ՀՕՊ միջոցներ տրամադրենք»,- ասել է նա։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը խոստացել է «զգալիորեն ընդլայնել Խաղաղության եվրոպական ֆոնդի ռեսուրսները»՝ ավելացնելու համար զենքի մատակարարումները Կիեւ։




























