Հայաստանի հանրային խորհրդում դեմ են Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը հիմնադրամի վերածելու կառավարության որոշմանը:
Հանրային խորհրդից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր` հոկտեմբերի 7-ին, Հանրային խորհրդի կրթության եւ գիտության հարցերով հանձնաժողովը քննարկել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա ՊՈԱԿ-ը (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի վերածելու խնդիրը:
Հանձնաժողովի անդամների ու հրավիրված գիտնականների մեծամասնությունն այդ փոփոխությանը դեմ է արտահայտվել:
Ամենայն հավանականությամբ, հանձնաժողովը Հանրային խորհրդի լիագումար նիստի օրակարգ կերաշխավորի հարցը՝ առաջարկելով դիմել կառավարությանը, որպեսզի վերանայի իր այդ որոշումը:




























