Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հայտարարել է, որ Ռուսաստանի դուրս գալը համաձայնագրից, որը թույլ է տալիս ուկրաինական հացահատիկի արտահանումը Սեւծովյան նավահանգիստներից, կարող է բացասաբար ազդել գլոբալ պարենային անվտանգության վրա եւ հանգեցնել պարենամթերքի գների աճի, հատկապես ցածր եկամուտ ունեցող երկրներում, հաղորդում է Reuters-ը:

ԱՄՀ ներկայացուցիչն ընդգծել է, որ հիմնադրամը շարունակելու է ուշադիր հետեւել տարածաշրջանում իրադարձությունների զարգացմանը եւ դրանց ազդեցությանը գլոբալ պարենային անվտանգության վրա: 

«Նախաձեռնության դադարեցումն ազդում է այն երկրներին պարենի մատակարարումների վրա, որոնք մեծապես կախված են Ուկրաինայից, մասնավորապես, Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արեւելք եւ Հարավային Ասիա մատակարարումներից»,-ասել է ԱՄՀ ներկայացուցիչը:

Այս շաբաթ G20-ի անդամ մի քանի երկրներ դատապարտել են ՄԱԿ-ի միջնորդությամբ կնքված Սեւծովյան հացահատիկային նախաձեռնությունից դուրս գալու Ռուսաստանի որոշումը: