Թերթը գրում է, որ որ «Հայաստանի էլցանցեր»-ի հարյուր տոկոսի բաժնետեր ռուսական «ԻնտերՌԱՕ հոլդինգ»-ի մտադիր էր բաժնետոմսերի քսան տոկոսը վաճառել ֆրանսիացիներին։ Սակայն սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած պաշտոնական հանդիպման ժամանակ գործարքը չի կայացել։  «Նշված օրը կողմերը ներկայացել են գործարքը կնքելու, սակայն ռուսներն անսպասելի հրաժարվել են վաճառքից՝ տեղեկանալով, որ ֆրանսիացիների հետեւում հայ օլիգարխներ եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ կան կանգնած»,-գրում է «Ժողովուրդ»-ը: