Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունները սկսվել են Ստրելնայում (Սանկտ-Պետերբուրգի արվարձան - խմբ․)։
Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունենում Կոնստանտինովյան պալատում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն հուլիսի 23-ին աշխատանքային այցով ժամանել է ՌԴ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանակցությունների օրակարգը հաստատված է, բազմաթիվ հարցեր պետք է քննարկվեն, այդ թվում՝ անվտանգության, միջազգային օրակարգի, տնտեսական փոխգործակցության, միութենական ծրագրերի իրականացման, ապօրինի պատժամիջոցների ճնշմանը համատեղ դիմակայության հարցերը։




























