Ուկրաինական հակահարձակումը կա, բայց այն ձախողվել է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Պուտինը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։
Նա հայտնել է, որ ՈՒԶՈՒ անձնակազմի կորուստը հակահարձակման սկզբից արդեն գերազանցել է 26 հազ․ մարդը։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ ՈՒԶՈՒ կողմից կռվող օտարերկրյա վարձկանները զգալի կորուստներ են կրում «իրենց հիմարության պատճառով»։
Պուտինն ընդգծել է, որ Լուկաշենկոյի հետ իր բանակցությունները երկու օր կտևեն, նախատեսվում է երկուշաբթի կրկին հանդիպել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Նա հավաստիացրել է, որ ռուս-բելառուսական համագործակցության բոլոր ծրագրերն իրականացվում են, ընդ որում՝ սպասվածից ավելի լավ տեմպերով։




























