Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նշել է ռազմական հատուկ գործողության ընթացքում ռուսաստանյան զորքերի հաջողությունները, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։
«Երեկ, մեր տվյալներով, 15-ից ավելի «Լեոպարդ» (գերմանական արտադրության տանկ) և 20-ից ավելի «Բրեդլի» (ԱՄՆ հետևակի մարտական մեքենա) է ոչնչացվել մեկ մարտի ընթացքում։ Իմ կարծիքով, նման բան երբեք չի եղել»,- ասել է նա։
Լուկաշենկոն ընդգծել է, որ տեխնիկայի այսպիսի քանակության ոչնչացումը վկայում է նաև ՈՒԶՈՒ անձնակազմի մեծ կորուստների մասին։
Բելառուսի նախագահն ուշադրություն է դարձրել Լեհաստանի ռազմական հզորացմանը, Միութենական պետության սահմաններին զգալի ուժերի մոտեցմանը։ «Բնականաբար, Լեհաստանը հարց է առաջադրել․ փոխարենն ի՞նչ։ Պարզ է՝ փող, սպառազինություն։ Բայց հիմա շատ է խոսվում «Ուկրաինան մաս առ մաս ՆԱՏՕ ընդունելու» մասին։ Ի՞նչ կա դրա հետևում։ Ճանկել արևմտյան Ուկրաինայի մասը։ ՆԱՏՕ-ի մեջ ընդունելու տեսքով։ Նրանք ուզում են պոկել արևմտյան Ուկրաինան և միացնել Լեհաստանին։ Սա Ռուսաստանի զորքերի դեմ այս գործողության ընթացքում լեհերի ակտիվ մասնակցության վճարն է։ Ամերիկացիները սա պաշտպանում են»,- ավելացրել է նա։




























