Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը կարծում է, որ Օդեսայի և տարածաշրջանի վրա ռուսաստանցիների հրթիռային գրոհների գլխավոր նպատակը Սև ծով Ուկրաինայի ելքի լիակատար փակումն է։ 

Ըստ նրա, «հացահատիկի միջանցքի» գործունեությունն ապահովող ուկրաինական ենթակառուցվածքի ոչնչացումը, Պուտինի մտահղացմամբ, պետք է աշխարհը կախյալ դարձնի ռուսաստանյան հացահատիկից և նրանց լոգիստիկայից ու հնարավորոթյուններից, տեղեկացնում է Ուկրինֆորմը։

Նա նշել է, որ Պուտինին աշխարհի և Արևմուտքի «արժանի» պատասխանը պետք է լինի  ուկրաինական «հացահատիկի միջանցքի» գործունեության լիակատար վերականգնումը՝ միջազգային անվտանգության երաշխիքներով։

Երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, հայտարարել է, որ Օդեսայի համար Ռուսաստանն անպայման պատասխան կստանա, «նրանք կզգան այդ պատասխանը»։