Թուրքիայի նախագահ Էրդողանը խախտել է իր պարտավորությունները Ռուսաստանի առջեւ, ասել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը, որին մեջբերել է Tasnim իրանական գործակալությունը։
Գործակալության հաղորդման մեջ մեջբերվել են Տոլստոյի խոսքերը, որն ասել է, որ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միշտ կատարել է իր պարտավորությունները Թուրքիայի հանդեպ եւ հույս ուներ, որ Ռուսաստանի գործընկերները կանեն նույնը, բայց Էրդողանը խախտել է իր պարտավորությունները (Ռուսաստանի առջեւ)»։
Մեկնաբանելով Թուրքիայի դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության առիթով՝ Պետդումայի փոխխոսնակն ընդգծել է, որ Ռուսաստանը չի կարող դրան դրական վերաբերվել։





























