Ես հիշում եմ մի հայտնի պատմություն, երբ ԱՄՆ պետքարտուղարին տուգանել էր տեղական ինքնակառավարման մարմինը իրենց տան բակի դիմացի մայթի ձյունը չմաքրելու համար: վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Փողոցները մաքրելը ՏԻՄ-ի պարտականությունն է, բայց ամեն սեփականատեր իր հատվածով 2 մետրի հարցը պետք է լուծի: Մենք պետք է գնանք այս բաները մտածողություն դարձնելու ճանապարհով, որը հեշտ չի:
Շատ բաների վրա էլ մարդիկ ուղղակի ծիծաղում են, ասում են՝ էս ի՞նչ եք անում, երկրում էլ պրոբլեմ չկա, ընկել եք դրա հետեւի՞ց: Իմ համոզմունքն է, որ մեր բոլոր խնդիրների ծագումը գալիս է այդտեղից, մահճակալից ցանկապատ սարքելուց»,-ասաց նա:





























